- 5 Նոյեմբերի, 2018
- Լրագրողների վերապատրաստում
Հայաստանում հանրային վերահսկողության խթանման նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախաձեռնել է հետաքննական և փաստերի ստուգման լրագրության առցանց դասընթացներ։ Տեղական և միջազգային փորձառու մասնագետների կողմից կազմված վիդեոդասերը լրագրողներին և ուսանողներին հնարավորություն կտան ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ ինքնուրույն հետաքննություններ իրականացնելու համար։
«Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորում է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը։