- 27 Մայիսի, 2019
- Տեսանյութեր
![](https://uic.am/wp-content/uploads/2019/05/Daniel-AJ-1067x550.png)
Որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տասնամյակներ շարունակ, ըստ էության, գրեթե չի եղել արդարադատության համակարգ, և սա ասելով ես պետական գաղտնիք չեմ բացահայտում, ուստի հիմա, երբ կա քաղաքական կամք, այդ անարդարությունը վերացնելու ժամանակն է, ինչի համար էլ պետք է բաց չթողնենք դրա համար ստեղծված հնարավորությունը։
Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։