Ամուսինների միջև սեռական բռնության ընկալումները Հայաստանում

Շատ հաճախ ամուսինների միջև սեռական հարաբերությունն ընկալվում է որպես «ամուսնական պարտականություն», ուստի առանց ամուսիններից մեկի համաձայնության սեռական հարաբերությունը չի ընկալվում որպես բռնություն։

Սեռական բռնությունը կարող է իրականացվել ինչպես անծանոթ մեկի, այնպես էլ ամուսնու կողմից։ Ցանկացած կին իրավունք ունի մերժել ցանկացած սեռական բնույթի գործողություն՝ անկախ մերժման պատճառից։

Սեռական բռնությունը ամուսինների միջև հասարակությունում հաճախ դիտարկվում է որպես ոչ արտառոց երևույթ, այլ, այսպես կոչված, «ամուսնական պարտականություն»։

ՀՀ քրեական օրենսդրությունը ոչ մի կերպ չի առանձնացնում ամուսնական բռնաբարությունը բռնաբարության այլ դեպքերից։ Նաև, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, որոնցից է, օրինակ, Հնդկաստանը, ամուսնությունը ՀՀ-ում չի հանդիսանում մեղմացնող հանգամանք սեռական բռնության համար, հետևաբար՝ ամուսնական բռնաբարությունը, ըստ օրենքի, պետք է պատժվի բոլոր այլ բռնաբարության դեպքերին հավասար։

Marital rape: consent, marriage, and social change in global context գրքում (Kersti Yllö; M Gabriela Torres; 2016) ասվում է. «Ամուսնության մեջ բռնաբարությունների մշակութային արդարացման ավանդույթը բերել է նրան, որ ամուսնական բռնաբարությունը մինչ օրս օրինական է շատ երկրներում։ Դեպքերը հաճախակի են և տարածված են շատ հասարակություններում։ Բռնության մասին ԱՀԿ միջազգային հետազոտությունը փաստում է, որ տարբեր երկրներում գրանցվում են տարբեր ցուցանիշներ՝ Ճապոնիայի քաղաքներում գրանցված 6%-ից մինչև Եթովպիայի գյուղերում՝ 59% (Գարսիա Մորենո, 2006)։ Ինչպես ավելի քան 30 տարի առաջ ձևակերպել են Դավիդ Ֆինքեհլորը և Կերստի Իլլոն, ամուսնությունը դիտվում է որպես բռնաբարելու արտոնագիր»։

 

Չկան հետազոտություններ, որոնք ցույց կտան Հայաստանում հաղորդված՝ ամուսիններից մեկի կողմից մյուսի հանդեպ իրականացված սեռական բռնության դեպքերի քանակը։

«Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ-ի կողմից 2019 թվականին իրականացվել է սոցիալական հարցում, որում ուսումնասիրվել են ամուսնական կյանքում սեռական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ հանրության պատկերացումներն ու մոտեցումները։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող