- 15 Ապրիլի, 2024
- Հաղորդագրություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ապրիլի 13-ին և 14-ին անցկացրեց սեմինար-քննարկում՝ նվիրված արտաքին քաղաքական իրադրությանը, մասնավորապես՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորին։ Թրեյնինգին մասնակցող լրագրողներն ընտրվել էին մրցույթով, մասնակցում էին նաև հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող անձինք։
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան և մասնակիցներին հուզող հարցերին պատասխանեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։