Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ • ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • May 2 - 10, 2025
  • 10:30
  • «Ռամադա» հյուրանոց

Մայիսի 2-ին «Ռամադա» հյուրանոցում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» հետազոտական աշխատանքի շնորհանդեսը:

Աշխատության հեղինակներն են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հետազոտությունն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» համագործակցության արդյունքում:

Աշխատության մեջ մանրամասնորեն ներկայացվում են Ռուսաստանից Հայաստանի ունեցած տնտեսական, էներգետիկ, տեղեկատվական, ռազմաքաղաքական և այլ ռիսկերը, ինչպես նաև առաջարկվում են հստակ գործողություններ՝ այդ ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու նպատակով:

Աշխատության տպագիր տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 10:30-ից, «Ռամադա» հյուրանոցում, հասցե՝ Փավստոս Բյուզանդ 15:

SHARE[addtoany]

register

You have already joined the event.