ԻՔՄ հաղորդագրությունը Երևանում հուլիսի 12-ին արցախցիների հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ հուլիսի 12-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 18:00-ից մեկնարկել էր հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2110 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

 

Առնչվող