- 25 Ապրիլի, 2025
- Հաղորդագրություններ

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Պետական գնումների խնդիրները․ վերահսկողություն և թափանցիկություն» խորագրով:
Միջոցառման բանախոսներն էին Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը: Քննարկումը վարում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հանրային քննարկմանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պետական գնումների ոլորտով շահագրգիռ այլ անձինք Երևան քաղաքից և մարզերից: Ծավալված բուռն քննարկման ընթացքում վեր հանվեցին Հայաստանում պետական գնումների հետ կապված խնդիրները, մարտահրավերներն ու մտահոգությունները, իսկ ոլորտի ներկայացուցիչներն ու պատասխանատուները ներկայացրեցին այդ հարցում պետության մոտեցումները:
Միջոցառումը կազմակերպվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից՝ ՄԹ կառավարության աջակցությամբ իրականացվող «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի սահմաններում: