- 12 Հունիսի, 2019
- Հաղորդագրություններ

Հունիսի 7-9-ը Աղվերանում տեղի ունեցավ «Վոչդոգ լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի հերթական երկօրյա դասընթացը՝ այս անգամ նախատեսված ուսանողների և քաղաքացիական ակտիվիստների համար:
Դասընթացի մասնակիցները դաշտի հմուտ մասնագետների օգնությամբ հնարավորություն ունեցան ամրապնդել առցանց դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքներ, մասնավորապես, թե ինչպես օգտվել բաց աղբյուրներից, ինչպես տեղեկատվություն ստանալ պետական մարմիններից, ինչպես կիրառել համացանցում խելացի որոնման և փաստերի ստուգման գործիքները, ինչպես է աշխատում էթիկայի հանձնաժողովը և ինչպես կարելի է վերծանել պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը:
Ծրագրով նախատեսված հերթական դասընթացը տեղի կունենա հունիսի 21-23-ին: