- 12 Նոյեմբերի, 2019
- Մամուլը մեր մասին

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել կառավարության ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, ըստ որի՝ քրեական աշխարհին հարելը քրեականացվում է: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանին: