Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

Sorry, this entry is only available in Armenian.

«Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» հոդվածը մաս է կազմում «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի, որն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։

Հետազոտական աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանում անկախությունից ի վեր Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնահարցի, Հայաստանում մարդու իրավունքների, խորհրդային անցյալի, ազգային ինքնագիտակցության և ազգայնականության վերաբերյալ պաշտոնական դիսկուրսների զարգացումն ու նշված թեմատիկ ուղղություններով հավաքական հիշողության ձևավորման տրամաբանությունը։

Մասնավորապես, հետազոտության մաս կազմող՝ «Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» բաժնում ներկայացվում են 1991 թ․-ից ի վեր երկրի կառավարումը ստանձնած երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք մարդու իրավունքների վերաբերյալ պաշտոնական ընկալումները և ձևավորվող պատումները։ Հոդվածն անդրադառնում է մարդու իրավունքների պաշտոնական դիսկուրսին հետևյալ երեք համատեքստերի շրջանակներում՝ մարդու իրավունքների պաշտոնական դիսկուրսի ձևավորման տրամաբանությունը Հայաստանի Հանրապետության կայացման և միջազգային ճանաչման փուլում՝ 1991-1992 թթ․-երին; մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ շեշտադրումները և ձևակերպումները նախընտրական քարոզարշավների շրջանակներում; մարդու իրավունքների դիսկուրսը դատաիրավական բարեփոխումների շուրջ պաշտոնական քննարկումների համատեքստում։

Հոդվածում հետաքրքիր կերպով ցույց են տրվում մարդու իրավունքների վերաբերյալ պաշտոնական հռետորաբանության վերափոխումները, ինչի արդյունքում ավելի պարզ են դառնում մարդու իրավունքների շուրջ ձևավորված և մեզ հասած որոշ ընկալումներն ու դրանց հետ կապված մեր հավաքական հիշողության արմատները։

Ուսումնասիրության մյուս մասերը կհրապարակվեն հաջորդիվ։

«Մարդու իրավունքները հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» հոդվածը կարող եք կարդալ այս հղումով։

Related Posts: