«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները

Sorry, this entry is only available in Armenian.

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, Ֆիոլետովո համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ընտրությունների ընթացքին հետևելու են ընդհանուր 130 դիտորդներ 45 ընտրատեղամասերում և 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել են 12 երկարաժամկետ դիտորդներ։

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար հոկտեմբերին Երևան քաղաքում անցկացվեցին դասընթացավարների և երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։ Քվեարկության օրվա դիտորդության նախապատրաստման համար Գյումրիում, Իջևանում և Գորիսում անցկացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։

Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 17-ին, «Անկախ դիտորդի» առաքելության շտաբերը գործելու են Գյումրիում՝ Բաղրամյան 17 հասցեում, «Ագաթ» ՀԿ գրասենյակում, և Գորիսում՝ «Գորիս» հյուրանոցում՝ Խորենացի 53 հասցեում:

Քվեարկության օրվա ընթացքում դիտորդական առաքելությունը հանդես է գալու մամուլի ասուլիսներով՝ ժամը 12:00-ին և 17:00-ին, որոնք տեղի են ունենալու Գյումրիում՝ Երկխոսության մեդիա կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 1/2 հասցեում, և Գորիսում՝ «Գորիս» հյուրանոցում: Բացի դա, ըստ անհրաժեշտության, «Անկախ դիտորդը» քվեարկության օրվա ընթացքում հանդես կգա այլ լրացուցիչ հաղորդագրություններով և ասուլիսներով:

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:

Related Posts: