Մայր Աթոռը դրական է արձագանքում Քոչարյանի՝ որևէ սրբազանի նախագահ առաջադրելու առաջարկին

Sorry, this entry is only available in Armenian.

Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության և պատասխանատվության՝ հանուն հայրենիքի և ժողովրդի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս հնչեցրած առաջարկին արձագանքում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը՝ հավելելով՝ նման քայլի կգնան «ընդհանուր համախոհություն ձևավորվելու պարագայում»։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ նախագահ նշանակելու հարցում, եթե իշխող ուժը համաձայնի «որևէ հարգված սրբազանի առաջադրել» Վահագն Խաչատրյանի փոխարեն։

Մասնագետների շրջանում այս հարցում, սակայն, միասնական տեսակետ չկա։ Իրավաբան Վաղարշ Աղաբեկյանի կարծիքով՝ պետության տեսանկյունից բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ այն հանգամանքից՝ նրանցից մեկը Հայ առաքելական եկեղեցու սպասավո՞ր է, թե՝ ոչ։

«Ասածս այն է, որ սահմանադրական կամ իրավական սահմանափակում, որ եկեղեցու սպասավորը կարող է պետական պաշտոն զբաղեցնել, այդ թվում նաև բարձրագույն պետական պաշտոն, այնպիսին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության նախագահը, սահմանափակում, կարծում եմ, չկա», – նշեց Աղաբեկյանը:

Ավելի մանրամասն` տեսանյութում:

Related Posts: