«Մատաղացու գառը» ուղերձ էր Հյուսիսին

Sorry, this entry is only available in Armenian.

Հասարակական ապատիայի պարագայում Հայաստանի վարչապետը Արցախյան բանակցային գործընթացից որոշ խաղաքարտեր բացեց: Հայտարարություններից անհանգստացած Արցախի Ազգային Ժողովն արտահերթ նիստ գումարեց և հայտարարություն ընդունեց` պահանջելով, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց բնորոշմամբ՝ աղետալի դիրքորոշումից։ Այսօր արդեն Հայաստանի իշխանական թևից հայտարարեցին, որ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը սխալ է ընկալվել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

Իոաննիսյանը չի բացառում, որ Փաշինյանի հայտարարությունը հանրային տրամադրություններ ստուգելու համար է․«Չեմ կարծում բանակցային փաստաթուղթ կա, որը երեք օրից ստորագրվելու է»: Անդրադառնալով Արցախի ԱԺ հայտարարությանը, Իոաննիսյանը տրամաբանական համարեց, որ Երևանի և Ստեփանակերտի կարծիքները տարբերվում են:

Related Posts: