Պատժամիջոցների վտանգ՝ Հայաստանի համար. Պուտինի և Փաշինյանի հայտարարության հետքերով

Sorry, this entry is only available in Armenian.

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը ռիսկեր է պարունակում, որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կտարածվեն նաև Հայաստանի վրա: Այս մասին ահազանգում են հայաստանյան փորձագետները՝ վերլուծելով Մոսկվայում երեկ Պուտինի և Փաշինյանի ընդունած համատեղ հայտարարությունը:

Երևանում առավել մտահոգիչ են համարում 30 կետից բաղկացած փաստաթղթի 9-րդ կետը․ «Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը մտահոգություն հայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս կետը վերաբերում է հենց Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը հաջորդած պատժամիջոցները շրջանցելուն: Պատժամիջոցների վտանգից զատ՝ այս հայտարարության առանձին կետեր մեծացնում են Հայաստանի ենթակայությունը Ռուսաստանին:

Մասնավորապես, 21-րդ կետում նշվում է, որ Երևանն ու Մոսկվան կներդնեն անհրաժեշտ ջանքեր՝ ՄԱԿ-ի շրջանակում և այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համադրելու նպատակով: Ուշագրավ է, որ Կրեմլն այս կետը մտցնում է այն բանից հետո, երբ Ուկրաինա ներխուժումից հետո Հայաստանը ՄԱԿ-ում հակառուսական նախագծերին, նախկինի նման դեմ քվեարկելու փոխարեն, ձեռնպահ է քվեարկել: Այս կետով, ըստ Դանիել Իոաննիսյանի, Ռուսաստանը յուրացնում է Հայաստանի սուվերենությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Related Posts: