Մեղրիում ռուսները միջանցք են ուզում՝ փորձել են ցանկապատ սարքել, բայց կանխվել է․ Դանիել Իոաննիսյան

Sorry, this entry is only available in Armenian.

Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիան իրականացրել է Ռուսաստանի համաձայնությամբ, քանի որ Մոսկվան ևս ունի շահեր՝ ստանալ միջանցք ՀՀ տարածքով։ Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Մոսկվան հրապարակային այլ բնույթի հայտարարություններ է անում, օրինակ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր Երևանում հայտարարել, թե ապաշրջափակվելիք ճանապարհների նկատմամբ պետք է պահպանվեն տվյալ պետությունների ինքնիշխանությունը։

«Երբ Ադրբեջանն ու ՌԴ-ն խոսում են միջանցքի մասին, իրենք պատկերացնում են հենց Մեղրիի տարածաշրջանում՝ Արաքս գետի երկայնքով։ Հիմա կա այդ ճանապարհը ֆիզիկապես, ռուսները արգելափակոցներ են տեղակայել, անձնագրային ստուգումներ են անում՝ մի գյուղից մյուսը գնալու համար։ Իրենք բավականին տնավորվել են, նորանոր տեղերում են տեղակայվել, և որոշակի տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ փորձել են ցանկապատներ դնել, այսինքն՝ ֆիզիկապես միջանցք կառուցել, ինչքան ես եմ հասկանում՝ առանց ՀՀ իշխանությունների գիտության։

Մենք այդ մասին գրություններ ենք ուղարկել ԱԱԾ, և այն պատասխանները, որ մենք ստացել ենք, հիմք են տալիս պնդելու, որ այո՛, առանց Հայաստանի իշխանությունների իմացության կամ համաձայնության է դա տեղի ունեցել։ Առհասարակ, այն փաստաթղթերը, որ մենք ստացել ենք տարբեր պետական մարմիններից, վկայում են, որ այն գործողությունները, որ իրենք 1992 պայմանագրի համաձայն՝ պարտավոր են համաձայնեցնել ՀՀ պետական մարմինների՝ ԱԱԾ-ի, Ոստիկանության հետ, չեն համաձայնեցնում»,- հայտնեց Դանիել Իոաննիսյանը՝ շեշտելով, որ ցանկապատի կառուցման աշխատանքները կանխվել են հայկական կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Related Posts: