Չեմ տեսնում՝ ինչին է սա խանգարում․ դեմ եմ քվեարկելու․ Իոաննիսյանը՝ շուկայական տնտեսության անցնելու մասին

Sorry, this entry is only available in Armenian.

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի՝ այսօր կայացած նիստում հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց իր առաջարկը՝ Սահմանադրությամբ ամրագրված «սոցիալական շուկայական տնտեսություն» հասկացությունը փոխարինել «շուկայական տնտեսություն» հասկացությամբ:

Առաջարկվում է սոցիալական շուկայական տնտեսական համակարգից անցում կատարել շուկայական տնտեսական համակարգի, այն հիմնավորմամբ, որ իրականում, Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական համակարգը Հայաստանում չի գործում, առավելապես գործում է ազատական տնտեսական համակարգը: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ելույթում նկատեց, որ վերջին տարիներին ՀՀ-ն հստակ գնում է այն ճանապարհով, որ պետությունն առավելագույնս ապահովի առողջապահությունը և կրթությունը: Նա նկատեց, որ պետությունը կոնտրիբուցիա է ունենում նաև կենսաթոշակի ապահովման մեջ՝ կուտակային համակարգում։

Նրա խոսքով՝  ընտանեկան բիզնեսը համարյա չի հարկվում և այլն, ինչև ևս սոցիալական տնտեսության դրսևորումներից է։ Իոաննիսյանի դիտարկմամբ՝ պետությունը սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ուղղությամբ քայլեր էր անում նաև մինչև 2018 թվականը, ուստի առաջարկվող սահմանադրական փոփոխությունը տեղին չէ: Նա կոչ արեց չընդունել առաջարկը՝ ասելով․ «Ես դեմ եմ քվեարկելու։ Ես չեմ տեսնում՝ ինչին է սա խանգարում»։ Քվեարկության արդյունքում առաջարկը չընդունվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Related Posts: