Դանիել Իոաննիսյանը՝ ապատեղեկատվության քաղաքական համատեքստը թեմայով պանելային քննարկմանը

Sorry, this entry is only available in Armenian.

Այսօր՝ մայիսի 4-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը որպես բանախոս հանդես է եկել Հանրային լրագրության ակումբի կազմակերպած՝ «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ. երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» թեմայով միջազգային համաժողովում:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցած պանելային քննարկմանը Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես, անդրադարձել է ապատեղեկատվության քաղաքական համատեքստի վերաբերյալ հարցերին, ներկայացրել ապատեղեկատվության դեմ պայքարում ԻՔՄ դերն ու ունեցած փորձը:

Միջոցառմանը ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հանրային դիվանագիտության գրասենյակի Գրանտային ծրագրերի պատասխանատու Լադիսլավ Բերանեկը, Գերմանական «Մարշալ» հիմնադրամի ներկայացուցիչ Բրեթ Շաֆերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, Freedom House-ի հայաստանյան ծրագրի համակարգող Անդրանիկ Շիրինյանը և լրագրության ու տեղեկատվության ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Related Posts: