Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Հուլիսի 29 - Օգոստոսի 29, 2020
  • 12:00 - 14:00
  • Ереван
  • +374 11 355042

Օրեր առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում այսօր որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հարցը ներառել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում՝ միավորելով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները:

Սահմանադրական վերահսկողությունը կապակենտրոնացվի` հնարավորություն ընձեռելով ընդհանուր իրավասության դատարաններին նույնպես իրականացնել սահմանադրական վերահսկողություն: Հանձնաժողովի նիստին ներկա 15 անդամներից 8-ը կողմ են քվեարկել այս հարցին։

Այս բարեփոխման նպատակը, համաձայն մասնագիտական հանձնաժողովի կողմ քվեարկած անդամների կարծիքի, դատական համակարգի արդյունավետության և հանրային վստահության բարձրացումն է և դատավորների, դատարանների անկախության ապահովումը, ինչպես նաև իրավաբանական կրթության բարեփոխումը:

Գերագույն դատարանի ստեղծման գաղափարին և դրա հիմնավորումներին առավել հանգամանորեն կանդրադառնանք

📆 օգոստոսի 29-ին, 🕛 ժամը՝ 12:00-ին, «Հիլթոն» հյուրանոցի «Փարիզ» սրահում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած՝ «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» հանրային քննարկման ժամանակ:

📢 Բանախոսներն են`

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ

ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ

ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ

ԱՐԱՔՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ տնօրեն

ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ, Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2020-7 -29 12:00 2020-8 -29 14:00 Եվրոպա/Լոնդոն Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Օրեր առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում այսօր որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հարցը ներառել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում՝ միավորելով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները: Սահմանադրական վերահսկողությունը կապակենտրոնացվի` հնարավորություն ընձեռելով ընդհանուր իրավասության դատարաններին նույնպես իրականացնել սահմանադրական վերահսկողություն: Հանձնաժողովի նիստին ներկա 15 անդամներից 8-ը կողմ են քվեարկել այս հարցին։ Այս բարեփոխման նպատակը, համաձայն մասնագիտական հանձնաժողովի կողմ քվեարկած անդամների Ереван
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0