Լրատվական դաշտի և սոցմեդիայի մշտադիտարկման եռամսյակային հաշվետվություն • ԱՊՐԻԼԻ 1 – ՀՈՒՆԻՍԻ 31

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ամփոփել է 2020 թ. երկրորդ եռամսյակում՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական մեդիադաշտում քաղաքական իրադարձությունների շուրջ տարածված մանիպուլյացիաները և քարոզչական թեզերը: Եռամսյակային զեկույցը կազմվել է նշված ամիսներին սոցիալական մեդիայի, առցանց լրատվամիջոցների, տպագիր մամուլի և հեռուստաալիքների յութուբյան էջերի մշտադիտարկման հիման վրա:

Ըստ այդմ, 2020 թ. երկրորդ եռամսյակում քարոզչական թեզերի հիմքում գերազանցապես Covid-19-ով պայմանավորված իրավիճակն էր և դրա կանխարգելման դեմ իշխանության գործողությունները: Ընդդիմադիր շրջանակներում Նոր կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարը որակեցին որպես ապիկար, իսկ արտակարգ դրության սահմանումը՝ մահակ այլախոհներին ճնշելու համար:

Այս ամենին գումարվեցին ներքաղաքական զարգացումները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ԱԱԾ գործողությունները և Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Սա էլ, իր հերթին, քարոզչական շրջանակների համար առիթ հանդիսացավ պնդելու, որ Հայաստանը վերածվում է միապետության և եկել է հեղափոխական իշխանության վերջի սկիզբը:

Զեկույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:

Похожие записи: