Օլիգարխների ճանապարհը փակելու ենք. Դանիել Իոաննիսյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների մասին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Ընտրական օրենսգրքում առանցքային փոփոխություններ են նախատեսվում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ին փոխանցել է, որ նախատեսվում է փոփոխել նախընտրական քարոզչության ֆինանսավորումը, ընտրակարգը՝ ռեյտինգայինից համամասնականի անցնելով, ինչպես նաև հնարավոր է երկարացվի քարոզարշավի շրջանը՝ 28 օրից դարձնելով 45 օր: «Ընտրական նոր օրենսգրքով՝ նախընտրական քարոզչության ֆինանսավորման խաղի նոր կանոններ են գործելու: Կուսակցությունները քարոզարշավի ծախսերը կարող են կատարել միայն նախընտրական հիմնադրամների միջոցներով, իսկ հիմնադրամին գումարներ կարող են նվիրաբերել միայն քաղաքացիները:

Օրենսգրքով սահմանվելու է շեմ, թե մեկ անձը քաղաքական ուժին որքան գումար կարող է փոխանցել: Քննարկվում է նաև անցողիկ շեմը փոխելու հարցը: Կուսակցությունների դեպքում այն կնվազի մեկ տոկոսով․ խորհրդարան անցնելու համար քաղաքական մեկ ուժին, գործող 5 տոկոսի փոխարեն, բավարար կլինի նաև ընտրողների 4 տոկոս քվեն»,- ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ այսպիսով փակում են օլիգարխների ճանապարհը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Похожие записи: