Ոստիկանությունից կա պահանջ՝ պայքարել թմրանյութերի ապօրինի իրացման դեմ, բայց չի կարողանում անել քաղաքակիրթ ձևերով. Դանիել Իոաննիսյան

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Պոլիգրաֆի» թիմը հայտարարություն է տարածել ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ, մասնավորապես  նշելով. «Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար»։

Միջադեպի հետ կապված հայտարարություն է  տարածել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն՝  խստորեն դատապարտելով  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Պոլիգրաֆ»- թիմի և նրա այցելուների նկատմամբ դրսևորած նման գործելաոճ։ Կազմակերպությունը  կոչ է անում իրավասու մարմիններին՝ միջոցառումները ձեռնարկել բացառապես օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ խստորեն պահպանելով անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու  մարդկային վերաբերմունքը։

Միաժամանակ,կազմակերպությունն  իրավական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է  հայտնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած Պոլիգրաֆ թիմի անդամներին և այցելուներին, ևս մեկ անգամ ընդգծելով, որ մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և արժանապատվությունը անօտարելի արժեքներ են և պիտի լինեն պաշտպանված ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին նշեց. «Ըստ էության ոստիկանության նկատմամբ  շատ լուրջ պահանաջ կա՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության պայքարի հետ կապված, բայց ոստիկանությունը դա չի կարողանում անել օրինական, քաղաքակիրթ ձևերով։ Ոստիկանությունը դրա կարողությունը չունի, ոստիկանությունում բարձր չէ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»,-նկատեց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հաճախ  ոստիկանության կողմից ուժի կիրառումն անտեղի է, որևիցե առումով հիմնավոր չէ, գործողություններն ահամաչափ  են, նաև ոչ իրավաչափ. «Միգուցե եղել է իրավաչափ ուժի կիրառման դրսևորում, բայց այն ահազանգերը որ կան, վկայում է, որ ոստիկանությունն  անցել է  օրենքով սահմանված չափը, բռնություն է կիրառվել նույնիսկ այն մարդկանց նկատմամբ,որոնց մոտ թմրանյութեր չեն եղել և որոնք պարզապես ակումբ են գնացել ժամանց  անցկացնելու համար»։

Դիտարկմանը, թե ոստիկանության գործելաոճը չի փոխվել և տարբեր այլ դեպքերի ժամանակ ևս ոստիկանական բաժանմունքներում բռնություն է կիրառվում քաղաքացիների նկատմամբ, Դանիել Իոաննիսյանն արձագանքեց.«Մեծ հաշվով խնդիրն այն է, որ ոստիկանությունը ցածր էֆեկտիվություն ունի բոլոր հանցագործությունների բացահայտման հարցում։ Եվս մեկ անգամ հիշենք, որ Հայաստանում սպանությունների 73 տոկոսը դատարան չի հասնում..երբ ոստիկանությունից պահանջում են պայքարաել հանցավորության դեմ, նա չի  կարողանում  դա անել քաղաքակիրթ  ու էֆեկտիվ մեթոդներով։ Սա ոստիկանության՝ քաղաքակիթ  կերպով հանցագործությունների դեմ պայքարի անկարողության դրսևորում է»,-եզրափակեց նա։

Похожие записи: