«ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտություն». միջանկյալ հաշվետվություն

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն 2023 թվականից, Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ, իրականացնում է «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում սույն թվականի մարտի 6-ին հրապարակվել էր «ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտության» մեկնարկային հաշվետվությունը:

Ստորև ձեր դատին է ներկայացվում արդեն «ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտության» միջանկյալ հաշվետվությունը, որում ներառված են 2023 թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թ․ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանն ուղղված առաջարկությունների փաթեթը:

Բացի դա, ծրագրի շրջանակում պատրաստվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ուղղված 2 հարցում, իսկ ՀՀ օրենսդրությանը երեք տեսակի գործարքների համապատասխանությունը պարզելու նպատակով պաշտոնական պարզաբանման վերաբերյալ պատրաստվել են գրություններ:

Միջանկյալ զեկույցում անդրադարձ կա նաև տեխնիկական բնութագրերի հետ կապված խնդիրներին, գնումների կատարմանը, գնման պայմանագրերի կատարմանը, գնումների թափանցիկությանը, ներքին հսկողությանը և այլնի:

Հետազոտությունը կարող է օգտակար լինել պետական գնումների ոլորտում հետաքննություններ իրականացնող լրագրողներին, պետական գնումների ընթացակարգերը մշտադիտարկող կազմակերպություններին և այլ հետաքրքրված անձանց:

«ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտություն» միջանկյալ հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Похожие записи: