Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին (անիմացիոն տեսանյութ)

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան հանդիսանում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդներ, ինչը նշանակում է, որ այդ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Արցախում լինի խաղաղություն: Այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերը 1994 թվականին Բուդապեշտում պայմանավորվել էին կողմերին զենք չմատակարարել:

Ավելին, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և ռազմական դաշնակից, Ռուսաստանը առավելևս չպետք է զենք մատակարարեր Ադրբեջանին:

Իրականությունը, սակայն, այլ է և անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը շարունակեց զինել Ադրբեջանին և բոլորովին վերջրես Բաքուն ստացավ «Խրիզանտեմա-Ս» նորագույն ինքնագնաց զրահապատ հակատանկային համակարգերի հերթական խմբաքանակը, որպեսզի առավել արդյունավետ խոցի հայկական տանկերը, ինչպես նաև «Սոլնցեպյոկ» հրանետային համակարգերի արդիականացված մոտ 200 հրթիռներ, որոնք նախատեսված են մինչև 6 կմ հեռավորության վրա անգամ լավ խրամատավորված զինվորներին կենդանի այրելու համար:

Տեսանյութում մանրամասն քննարկվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանաին սպառազինելու խնդրի էությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: