Կուլմինացիոն պատասխան ԲՀԿ-ից

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ԵՏՄ պայմանագրի շուրջ ԱԺ խմբակցությունների դիրքորոշումները

Նոյեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հավանության արժանացրեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը: Ինչպես ցանկացած այլ, այնպես էլ այս միջազգային պայմանագրի հաջորդ հանգրվանը ՀՀ Ազգային Ժողովն է:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» գրավոր փորձեց պարզել ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ խմբակցությունների կարծիքը:

ՀՀԿ և ՀՅԴ

Սկսենք առավել հստակ դիրքորոշում ունեցողներից: ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների դիրքորոշումները ԵՏՄ անդամակցության վերաբերյալ բավական միարժեք և դրական են: Սակայն պետք է նշել, որ Դաշնակցությունը դրական գնահատականներ տալիս որոշ վերապահումներ է անում:

«Ժառանգություն»

«Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի հեճուկս օրենքի պահանջի, չպատասխանեց մեր հարցմանը: Սակայն, այդ կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ Հայաստանը պետք է ստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը չի կարող անդամակցել ԵՏՄ-ին, քանի որ վերջինս արգելում է անդամ-պետություններին երրորդ կողմերի հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը:

Նույն բանը վերահաստատվեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից ստացված գրությունում, ինչպես նաև այդ կուսակցության մի շարք հայտարարություններում:

Հավելենք, որ Ռուբեն Հակոբյանը օրերս հայտարարել է, որ «Ժառանգությունը» դեմ է ԵՏՄ պայմանագրի վավերացմանը, քանի որ այն հակասահմանադրական է:

ՕԵԿ

Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցումը ամրագրված է նաև Օրինաց Երկրի նախընտրական ծրագրում, ինչը, ըստ նույն տրամաբանության, բացառում է ԵՏՄ անդամակցությունը: Սակայն նույնանուն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս խախտել է օրենքը և չի պատասխանել մեր հարցումներին, ուստի դժվար է որևէ հստակ տեղեկություն տալ այդ կուսակցության դիրքորոշման մասին:

ԲՀԿ և ՀԱԿ

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեզ հայտնեց, որ խմբակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել: Սակայն նույնանուն կուսակցության ղեկավար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներում դրական գնահատականներ է հնչեցնում ԵՏՄ-ի մասին և անգամ անում (դրա սահմանադրականության շուրջ) հայտարարություններ, որոնք արդարացնում են Հայաստանի անդամակցումը այդ կառույցին:

Սակայն կուլմինացիոն պատասխան ստացանք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից, ով նոյեմբերի 12-ին ստորագրված պատասխանում հայտնում է, որ «խմբակցությունն այդ հարցը կքննարկի պայմանագրի ստորագրումից հետո»: Այսինքն, Ազգային Ժողովի Եվրոպական Ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Զոհրաբյանը, ըստ ամենայնի, տեղյակ չէ, որ պայմանագիրը դեռևս հոկտեմբերի 10-ին է ստորագրվել:

Միաժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ում հարցի հետ կապված տարբեր տեսակետներ կան, և խմբակցությունում դիրքորոշման հստակեցման համար կազմակերպվելու է քվեարկություն:

Похожие записи: