Սոց. հարցում ԵՏՄ-ի մասին մարդկանց իրազեկվածության և կարծիքի կապը

Извините, этот техт доступен только в “Армянский” и “Американский Английский”. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

Հաշվի առնելով ԵՏՄ-ի և դրան միանալու հետևանքների վերաբերյալ մարդկանց գիտելիքների մասին ուսումնասիրությունների բացակայությունը՝ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որը նպատակ ունի լրացնելու վերոնշյալ բացը և ուսումնասիրելու ոչ միայն մարդկանց վերաբերմունքը ԵՏՄ-ին, այլ նաև այդ վերաբերմունքի և ինտեգրացիոն գործընթացների մասին նրանց իրազեկվածության միջև կապի վերաբերյալ: Հարցերը տրվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Կապանի 1000 բնակիչների՝ հեռախոսազանգի միջոցով:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցվողների ավելի քան կեսը (61,2% – այո, 28,8%  – ոչ) համարում են, որ տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ և դեմ մարդկանց թվի միջև տարբերությունը շատ քիչ է (42% – դեմ, 37,6% – կողմ, 20,4% – չգիտեն). Ուշագրավ է, որ ԵՏՄ-ին դեմ տեսակետ արտահայտած հարցվողների մեջ կանանց թիվը փոքր ինչ գերազանցում է տղամարդկանց թվին: Բացի այդ՝ 40 տարեկանից փոքրերն ավելի շատ են հակված ԵՏՄ-ին դեմ տեսակետ արտահայտելու, քան տարեցները:

Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները հարցվողների կեսից ավելին չեն ակնկալում գազի և բենզինի գնի նվազում ԵՏՄ անդամակցույթան արդյունքում: Բացի այդ՝ հարցվողների մոտ կեսը չի ակնկալում ռուսական ապրանքների գների նվազում: Ավելին՝ հարցվողների մոտ կեսը ակնկալում է սննդի, տեխնիկայի, հագուստի և կահույքի գների բարձրացում:

Հարցվողների մոտ կեսը պնդում է, որ Հայաստանի հիմնական առևտրական գործընկերը Ռուսաստանն է (երբ իրականում Հայաստանի արտաքին առևտրի ընդհամենը  22 տոկոսն է Ռուսաստանի հետ): ԵՏՄ-ի կողմնակիցների 52,1% կարծում է, որ մեր հիմնական արտաքին գործնկերը Ռուսաստանն է և միայն 19,1%  գիտի, որ Եվրոպան է: Իսկ ահա ԵՏՄ-ին դեմ կարծիք արտահայտաց հարցվողների 29,5%  տոկոսը գիտի, որ որ Հայաստանի հիմնական առևտրային գործնկերը Եվրոպան է:

Մարդիկ, ովքեր ճիշտ են տեղեկացված Հայաստանի հիմնական առևտրային գործնկերոջ հարցում, միայն 31 տոկոսով են կողմ ԵՏՄ-ին (53,4 տոկոսով դեմ են): Փոխարենը, նրանք, ովքեր այդ հարցի շուրջ սխալ տեղեկություն ունեն, 44,1 տոկոսով կողմ են ԵՏՄ-ին (և միայն 36 տոկոսով են դեմ):

ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված իրազեկվածությունը ստուգող հարցերին հիմնականում սխալ պատասխաններ տված քաղաքացիների գրեթե կեսը կողմ է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին (46,4% – այո, 33% – ոչ): Եվ հակառակը՝ հիմնականում ճիշտ պատասխաններ տված հարցվածների գրեթե կեսը դեմ են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը (33,1% – ոչ, 46,4% – այո):

Ըստ էության, հետազոտությունը տվեց հետևյալ երեք հարցերի պատասխանները՝

  1. Որքանով մարդիկ ավելի են տեղեկացված ԵՏՄ անդամակցության և դրա հետևանքների մասին, այնքան ավելի քիչ են նրանք հակված դրական գնահատելու այս անդամակցությունը:
  2. Հանրության մի ստված հատված ԵՏՄ-ի անդամակցությունից ունենալով բացառապես բացասական տնտեսական սպասելիքներ, միևնույնն է, կողմ է դրան:
  3. Հանրության զգալի մասը չունի անգամ տարրական տեղեկություններ ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրացիայի հետևանքների մասին, իսկ մեկ այլ հատված այդ մասին ունի հիմնովին սխալ պատկերացումներ:

Ամբողջական հետազոտությունն այստեղ:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ

Похожие записи: