Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանումը շեշտակի կրճատվել է

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Ավելի քան 4 ամիս է, ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է, սակայն այդ միության բացասական հետևանքներն արդեն զգացվում են, առաջին հերթին՝ հենց առևտրի ծավալների նվազման տեսքով։

Հայաստանի արտահանումը 2015 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, նվազել է մոտ 23%-ով, իսկ ներմուծումը՝ 30.5%-ով։ Արդյունքում արտահանումը ավելի պակաս է եղել, քան 2012-ի առաջին եռամսյակում էր, իսկ ներմուծումը ավելի քիչ է եղել,քան նույնիսկ 2010-ի առաջին եռամսյակում էր։

Գծագիր. Հայաստանի ներմուծումն ու արտահանումը 2010-2015թթ առաջին եռամսյակներին, միլիոն դոլար

Untitled-1

 

 

Թեև 2015թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները դեռևս ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, սակայն հաշվի առնելով ԵՏՄ երկրների կշիռը ՀՀ արտաքին առևտրում և Հայաստանի շատ գործարների հայտարարությունները, կարելի է պնդել, որ արդեն իսկ հրապարակված թվերը շատ չեն փոխվի։

Էականորեն նվազել է Հայաստանի առևտուրը նախ և առաջ հենց ԵՏՄ հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ։ Կարելի է ասել, որ այս տարի Հայաստանը Ռուսաստան, նաև՝ Բելառուս, գրեթե ոչինչ չի արտահանել, իսկ Ղազախստան՝ բառացիորեն ոչինչ չի արտահանել (դադարեցրել է այդ երկիր ապրանքների արտահանումը)։

Աղյուսակ. 2015-ի առաջին եռամսյակում Հայաստանի հետ առավել մեծ չափով առևտրի նվազում արձանագրած երկրները

Արտահանում (կլորացված) Ներմուծում (կլորացված)
2014-ի I եռ.,(մլն դոլար) 2015-ի I եռ.,(մլն դոլար) Փոփոխութ-յունը (տոկոս) 2014-ի I եռ․(մլն դոլար) 2015-ի I եռ․(մլն դոլար) Փոփոխութ-յունը (տոկոս)
Ղազախստան 2.0 0 -100 1.2 0.4 -63.5
Ռուսաստան 65.3 1.4 -97.9 196.2 146.2 -25.5
Բելառուս 1.6 0.02 -97.3 5.9 1 -83.3
Սերբիա 3.5 0.6 -83 275.6 193.2 -29.9
Ուկրաինա 3.3 0.9 -71.9 37.1 25.5 -31.1
Իրան 18.8 5.9 -68.1 40.0 41.3 +3.1
Բելգիա 21.8 10.7 -51.2 25.4 12.3 -51.5
Չեխիա 0.5 0.3 -41.7 1.5 1.6 +9.1
Լիտվա 0.9 0.56 -40.6 2.6 1.9 -28.1
Ֆրանսիա 1.7 1.2 -29.8 9.8 15.9 +61.8
Բուլղարիա 35.4 25.5 -28 4 3.6 -10.5

 

Ինչպես երևում է աղյուսակից, անցած տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանից Ռուսաստան մոտ 65.3 մլն դոլարի ապրանքներ են արտահանվել, իսկ այս տարի՝ ընդամենը 1.4 մլն դոլարի ապրանքներ, նվազման չափը՝ մոտ 98%: նշանակալիորեն  (մոտ 70%-ով) նվազել է նաև Հայաստանից արտահանումը Ուկրաինա և Իրան, 30-50%-ով էլ նվազել է Հայաստանից արտահանումը Եվրամիության 5 երկրներ՝ Բելգիա, Չեխիա, Լիտվա, Ֆրանսիա, Բուլղարիա։ Գրեթե բոլոր դեպքերում Հայաստանից արտահանման նվազումը ուղեկցվել է նաև այդ երկրներից դեպի Հայաստան ներմուծման նվազմամբ։

Եթե Ռուսաստան ու Բելառուս հայկական ապրանքների արտահանման գրեթե դադարեցումը կարելի է բացատրել այդ երկրների տնտեսական ճգնաժամով, ապա Ղազախստանի դեպքում ճգնաժամ չկա։ Ամեն դեպքում ԵՏՄ մեր մտնելու պատճառով չէ, որ նվազել է մեր առևտուրը ԵՏՄ անդամ պետությունների հետ։ Նվազման հիմնական պատճառը այն է, որ Ռուսաստանն է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ՝ Արևմուտքի սանկցիաների և նավթի գների նվազման պատճառով։

Սակայն ԵՏՄ-ին մեր անդամակցությունը պատճառ է դարձել, որ նվազի ԵՄ թվով 11 երկրներ Հայաստանի արտահանումը։ Դրանցից 5-ը նշված են աղյուսակում, իսկ մյուսների թվում են նաև Գերմանիան, Նիդեռլանդները և Շվեդիան։ Քանի որ Հայաստանը այս տարվանից սկսած աստիճանաբար բարձրացնում է ԵՄ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, այդ երկրներն էլ իրենց հերթին են խստացնում Հայաստանի հետ առևտրի պայմանները։ Ավելին, կարելի է վստահությամբ պնդել, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին և կնքեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, ապա ոչ միայն վերը նշված 11 երկրներ արտահանման կրճատում չէր լինի (կամ ավելի քիչ չափով կլիներ), այլև ավելի մեծ չափով կավելանար արտահանումը դեպի Իտալիա, Ավստրիա կամ Ռումինիա։ Որ հենց առևտրի պայմանների փոխադարձ խստացումն է հանդիսացել առևտրի վատացման պատճառ, երևում է նաև նրանից, որ գրեթե բոլոր երկրների դեպքում ներմուծման նվազումն ուղեկցվել է նաև արտահանման նվազմամբ։

Ի դեպ ԵՏՄ-ի պատճառով տուժել է Հայաստանի առևտուրը ոչ միայն ԵՄ երկրների հետ, այլև ԵՄ-ից դուրս այն երկրների հետ, որոնց հետ ԵՏՄ-ն չունի զրոյական դրույքաչափերով առևտուր անելու համաձայնություն։ Այդ երկրներն են Իրանը, ԱՄՆ-ն, Արաբական Միացյալ Էմիրությունները և Թաիլանդը։

Հրայր Մանուկյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Похожие записи: