Ավինյանի, Ալեքսանյանի, Հովսեփյանի նկարը գրոտեսկային է, բայց երկիրն անընդհատ թուր-թվանքի մեջ ապրել չի կարող. Վահե Ղուկասյան

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

1in.am-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման մայիսի 29-ի հյուրը FIP.am կայքի խմբագիր Վահե Ղուկասյանն էր։

Նա անդրադարձել է համացանցում ակտիվորեն քննարկվող՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Սամվել Ալեքսանյանի ու Աղվան Հովսեփյանի Ապարանում արված լուսանկարին և նշել. «Նկարով գրոտեսկային է, դեռ Տիգրան Ավինյանի փողոցում ռուպրը ձեռքին ասոցիացան չի անցել։ Բայց ի վերջո երկիրը չի կարող անընդհատ թուր-թվանքի,առճակատման մեջ ապրել։Ինչ-որ ժամանակ հետո կրքերը կհանդարտվեն ու այդ պրոցեսում այսպիսի գրոտեսկային բաներ դեռ կտեսնենք։ Բայց եթե, օրինակ, պարզվի, որ նույն Տիգրան Ավինյանը մութ գործարքի մեջ է Աղվան Հովսեփյանի հետ, հասարակությունն ու պետությունը իր գործիքներբվ պետք է դրա դեմն առնի։ Այդ դեպքում գրոտեսկը կվերածվի սարսափ ֆիլմի»։

Ինչ վերաբերում է երեկվա տոնական միջոցառումներին Արցախի ղեկավարության չմասնակցությանը, ապա ըստ Ղուկասյանի՝ պատճառներից մեկը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները։

Похожие записи: