- 9 Սեպտեմբերի, 2020
- Օգտակար նյութեր
«Ցեղասպանության վերաբերյալ խոսույթը երեք նախագահների պաշտոնավորման տարիներին» ուսումնասիրությունը մաս է կազմում «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի, որն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։
Հետազոտության այս հատվածում ներկայացվում են երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված պաշտոնական հայտարարությունները և մոտեցումները՝ սկսած Անկախության հռչակագրում Ցեղասպանության հիշատակումը, վերջացրած ձախողված «ֆուտբոլային դիվանագիտությամբ»։
«Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի շրջանակներում ուսումնասիրվել են նաև Հայաստանում անկախությունից ի վեր մարդու իրավունքների, խորհրդային անցյալի և ազգային ինքնագիտակցության ու ազգայնականության և Արցախյան խնդրի վերաբերյալ պաշտոնական դիսկուրսների զարգացումն ու նշված թեմատիկ ուղղություններով հավաքական հիշողության ձևավորման տրամաբանությունը։
«Ցեղասպանության վերաբերյալ խոսույթը երեք նախագահների պաշտոնավորման տարիներին» ակնարկը կարող եք կարդալ այս հղումով։