- 17 Դեկտեմբերի, 2020
- Հաղորդագրություններ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր կուսակցությունների հերթական երթը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս անգամ ևս պարզել է երթի մասնակիցների քանակը՝ աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Մասնավորապես, լուսանկարներն արվել են 17։40-ին Կիևյան կամուրջի հատվածում։ Նշված ժամին ընդդիմության երթին մասնակցել է 1700 մարդ։ Ընդ որում, հարկ է նկատել, որ եղանակային պայմանների պատճառով ակցիայի որոշ մասնակիցներ եղել են հովանոցներով, որոնց դեպքում մենք հաշվել ենք երկուական մարդ՝ հնարավոր սխալներից խուսափելու համար։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։