- 22 Դեկտեմբերի, 2020
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այսօր երեկոյան կրկին աերոնկարահանում է իրականացրել Հանրապետության հրապարակում, որտեղ շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։
Ըստ այդմ, աերոնկարահանման և մարդկանց անհատական հաշվարկի միջոցով արձանագրվել է, որ 19։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել մոտ 1850 մարդ։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։