Կայացավ «Ինչ նախապայմաններ են պետք որակյալ ընտրությունների համար» թեմայով քննարկում

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Երևանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ հանրային քննարկում ընտրական բարեփոխումների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, ՀՔԱՎ ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը, ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Վահագն Մարտիրոսյան-ը «Հանուն հանրապետության» կուսակցությունից։

Քննարկմանն անդրադարձ կատարվեց այն անհրաժեշտ բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար։ Մասնավորապես, շեշտվեց կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումը, որի շնորհիվ կուսակցությունների ֆինանսավորումը կդառնա ավելի բաց ու թափանցիկ՝ քաղաքական դաշտն ազատելով անձ-կուսակցություններից և կոնկրետ աղբյուրներից ֆինանսավորվող քաղաքական ուժերից։

Ինչպես նաև, քննարկմանը կարևորվեցին այլ համակարգային բարեփոխումները ևս՝ ընտրական և քրեական օրենսգրքերից մինչև Սահմանադրություն՝ ընտրական գործընթացը իրապես բարելավելու և քաղաքական պայքարը բովանդակային և ծրագրային դարձնելու համար։

Նշենք, որ հանրային քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկվել էր ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերին։

 

Առնչվող