Քննարկում դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ

2022 թ․ հունիսի 23-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» համատեղ կազմակերպած հերթական՝ երրորդ հանրային քննարկումը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին և, մասնավորապես, նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանի քաղհասարակության շուրջ 20 ներկայացուցիչներ, այդ թվում՝ փորձագետներ, հանրային կարծիքի ձևավորողներ:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ Մուշեղ Բաբայանը, Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, ԻՔՄ իրավական փորձագետ Վաղարշ Աղաբեկյանը:

Բանախոսները վերհանեցին և քննարկեցին ոլորտի բարեփոխումներին վերաբերող խնդիրները, այդ թվում՝ ինստիտուցիոնալ և կադրային, ապա պատասխանեցին քննարկման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Հանրային քննարկումները իրականացվում են ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի նախաձեռնած՝ ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների և ՏԻ մարմինների հետ կառուցվածքային երկխոսության շրջանակներում: Միջոցառումը մոդերացնում էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

ԱլԳ ՔՀԳ Հայաստանի ազգային պլատֆորմ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Առնչվող