ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 9-ի Ռոբերտ Քոչարյանի և նրա նախընտրական դաշինքի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 9-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16։00-ից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախընտրական դաշինքի անդամ կուսակցությունների հրավիրած հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:42-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Առնչվող