ԻՔՄ հաղորդագրությունը սեպտեմբերի 2-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել էր Արցախի Հանրապետության օրվան նվիրված միասնության հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4200 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող