- 6 Սեպտեմբերի, 2021
- Օգտակար նյութեր
Շուտով կլրանա արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցը: Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շրջադարձային նշանակություն ունեցավ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա, ինչպես նաև փոխեց ստատուս-քվոն և ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ի մի է բերել պատերազմի 44 օրերի ընթացքում պատերազմի վերաբերյալ միջազգային արձագանքն ու քաղաքական հայտարարությունները: Քրոնիկոնում ներկայացված են պատերազմի ընթացքում բոլոր առանցքային քաղաքական իրադարձությունները՝ ռազմական գործողությունների այն համատեքստում, որում դրանք տեղի են ունեցել:
Նախագծում առանձին-առանձին ներկայացված են պատերազմի օրերը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը, երբ ստորագրվեց պատերազմին վերջ դրած եռակողմ հայտարարությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:
Պատերազմի քրոնիկոնը կարող եք գտնել այստեղ: