- 7 Սեպտեմբերի, 2014
- Հաղորդագրություններ

Սեպտեմբերի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը «Ջեյ Արս Հաուս» դահլիճում անցկացրեց սեմինար «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» խորագրով: Սեմինարի ընթացքում քննարկվեցին՝
- Եվրասական Տնտեսական Միությանը Հայաստանի անդմակցության նախապատմությունը,
- ԵՏՄ-ին ՀՀ-ի անդմակցության գործընթացը,
- Անդամակցության քաղաքական հետեւանքները եւ այլընտրանքները,
- Անդամակցության տնտեսական հետեւանքները եւ այլընտրանքները,
- Անվտանգություն,
- ԵՏՄ եւ ՀՀ Ժողովրդավարություն
Այն վարեցին «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանը եւ պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: