- 8 Սեպտեմբերի, 2014
- Հաղորդագրություններ
Սեպտեմբերի 6-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դահլիճում անցկացրեց «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով սեմինար: Սեմինարի ընթացքում քննարկվեցին՝
-Եվրասական Տնտեսական Միությանը Հայաստանի անդմակցության նախապատմությունը,
-ԵՏՄ-ին ՀՀ-ի անդմակցության գործընթացը,
-Անդամակցության քաղաքական հետևանքները և այլընտրանքները,
-Անդամակցության տնտեսական հետևանքները և այլընտրանքները,
-Անվտանգություն,
-ԵՏՄ և ՀՀ Ժողովրդավարություն
Այն վարեցին «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանը և պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: