- 30 Մայիսի, 2023
- Հաղորդագրություններ
Մայիսի 27-28-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կազմակերպած՝ «Գնումների և հայտարարագրերի նոր համակարգերի ներդրումը» թեմայով սեմինար-թրեյնինգը:
Թրեյնինգին մասնակցում էին մոտ 20 լրագրողներ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից:
Բանախոսներն էին ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը, պետական ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խուդավերդյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Բանախոսները մասնակիցներին ներկայացրեցին մանրամասներ պետական գնումների նոր համակարգի վերաբերյալ, պարզաբանեցին նոր համակարգի աշխատանքի սկզբունքներն ու պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին: