ՆԳՆ-ն համարում է, որ ոստիկանի նկատմամբ հարգանքը պետք է հիմնված լինի վախի վրա, ոչ թե լավ ծառայության. Իոաննիսյան

«Իրավապահ մարմիններում բռնությունները մեկ-երկու դեպքեր չեն, սա միտում է, որն արդյունք է նրա, որ ներքին գործերի նախարար նշանակվեց մի անձ, որը համարում է, թե ոստիկանի նկատմամբ հարգանքը պետք է հիմնված լինի վախի վրա, այլ ոչ թե ոստիկանի արդյունավետ ծառայության դիմաց հանրային հարգանքի, հանրությունը տեսնի՝ ոստիկանն անում է այն, ինչի համար մենք հարկեր ենք վճարում, որ ոստիկանը պաշտպանում է մարդկանց, որ ոստիկանություն դիմելիս մարդը չի փոշմանում», – այս մասին «Խոշտանգում է իրավապահ համակարգը, թիրախում քաղաքացիներն ու փաստաբաններն են» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Դրանից էլ գալիս են բռնության դեպքերը։ Հասկանալի է, որ ՆԳ նախարարը չի ասում Դիլիջանի քրեական հետախուզության պետին՝ գնա անչափահաս մատուցողին ծեծի, ինքը երևի չի ասում՝ գնացեք փաստաբանին ծեծեք, բայց երբ բռնության դեպքերը խրախուսվում են, բռնության հեղինակները խրախուսվում են, այլ ոչ թե պատժվում, սա ուղերձ է համակարգին, արդյունքում բռնության տարբեր դրսևորումներ են լինում։ Այս միտումը զարգանալու է, խորանալու է, առավել ևս որ սա համատեղվում է ոստիկանության շատ ցածր կարողություններին հետ՝ հանցավորության դեմ պայքարի և ոստիկանությունից բարձր ակնկալիքների մթնոլորտում։ Օրինակ՝ երբ վարչապետը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները ոստիկանությունից պահանջում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար, ոստիկանությունը նորմալ չի կարողանում իրականացնել, տոննաներով թմրանյութեր են անցնում, չի կարողանում դրա դեմ պայքարել, գնում «Պոլիգրաֆի» նման օպերացիաներ է անում և արդյունքում 3,6 գրամ մարիխուանա է գտնում»,- նշեց Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Առնչվող