- 4 Հուլիսի, 2023
- Հաղորդագրություններ

Հունիսի 30-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետների ուսանողներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Այցը կազմակերպվել էր Freedom House կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում:
Ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Հանդիպումն անցել է փոխադարձ հարցուպատասխանի ֆորմատով։
Խոսելով Կոմիտեի առջև դրված խնդիրների մասին՝ նախագահն օրինակներ է բերել իր պրակտիկայից, անցկացրել համեմատականներ նախկին, գործող և շուտով ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումների միջև, ինչպես նաև կարևորել հասարակության անհանդուրժողականությունը կոռուպցիոն սխեմաների նկատմամբ, այնուհետև պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին։