Ոստիկանական զորքերի քանակը կարելի է կրկնակի կրճատել, իսկ կրճատվածներին ուղարկել ԶՈւ

Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ոստիկանական զորքերի ապառազմականացման և ոստիկանական գվարդիայի ձևավորման մասին: Այս օրերին Երևանում ընթանում են քննարկումներ ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքի, ինչպես նաև մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին քննարկումներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Իրականում մեր ներգրավվածությունն այս գործընթացին այնքան չէ, որքան նախկինում էր, այսինքն մենք խորհրդի կազմում չենք աշխատում դրա վրա: Բայց այո, որոշակի չափով աշխատում ենք: Դեռևս հայեցակարգային փուլում ենք, որպեսզի հասկանանք, թե առհասարակ, ինչ փոփոխություններ են արվում:

Որովհետև, ինքնին, ոստիկանական զորքերը մի կառույց է, որը ստեղծվել է Բերիայի ժամանակ, ուղղակի Բերիան որոշել է, որ ինքն էլ է ուզում զորք ունենալ: Հետո հասկացել են, որ ցույցեր ցրելու ժամանակ այդ զորքերը կարող են պետք գալ: Այստեղ իրավական շատ ուժեղ դուալիզմ է, որովհետև այդ զորքերը գործում են զինված ուժերի կարգերով, բայց գործողությունների հետ կապված շատ բաներ ոստիկանական են»,-ասաց նա: Իոաննիսյանի խոսքով, խնդիրն այն է, որ ոստիկանական զորքերը չեն կարողանում պատշաճ սպասարկել զանգվծային միջոցառումներ. Խոսքը թե ցույցերի, թե այլ զանգվածային միջոցառումների մասին է՝ ֆուտբոլային խաղեր և այլն:

Առնչվող