ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ սեպտեմբերի 30-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 17:00-ից ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:58-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 2350 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ այստեղ։

https://youtube.com/watch?v=xuEq3v8ineA

Առնչվող