Մեկնարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած ուսանողական հանդիպումների շարքը

Ապրիլի 8-ին մեկնարկեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից նախաձեռնված` ուսանողների հետ հանդիպումների և քննարկումների շարքը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողների հետ:

Հանդիպման առանցքային թեման ապատեղեկատվությունն է, հիբրիդային սպառնալիքները, դրանց գործիքակազմը, դրսևորման առանձնահատկությունները և ազդեցությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա: Բանախոսներն էին «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Էդգար Վարդանյանը:

Քննարկման ընթացքում բանախոսները սահմանեցին հիբրիդային սպառնալիքները որպես պետության վրա ազդեցության համակցված ձևեր, որոնցում կիրառվում են տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և կիբեր գործիքներ։ Հիբրիդային սպառնալիքների հիմնական նպատակներն են՝ ազդել հասարակական կարծիքի վրա, թուլացնել պետական ինստիտուտները, խաթարել հասարակության ներսում վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ: Ներկայացվեցին նաև տարբեր երկրների նկատմամբ իրականացված հիբրիդային հարձակման օրինակներ։

Բանախոսությունն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և ստանալ փորձագիտական պարզաբանումներ: Հանդիպման երկրորդ հատվածում անցկացվեց ինտերակտիվ խաղ-քննարկում. մասնակիցները, կիրառելով ստացված գիտելիքները, մշակեցին հիբրիդային սպառնալիքների սեփական սցենարները:

Ուսանողների հետ հանդիպումների շարքը կրելու է շարունակական բնույթ:

IMG_9617
previous arrow
next arrow

Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս:

Առնչվող