Սահմանադրության որևէ դրույթ չունենք, որը ժողովրդի կողմից է ընդունվել. Դանիել Իոաննիսյան

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրն «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։

Նա անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին, նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտությանն, ինչպես նաև գործող սահմանադրության ներածության մեջ անկախության հռչակագրի խնդրահարույց լինելու վերաբերյալ Ադրբեջանի շահարկումներին։

Իոաննիսյանի խոսքով՝ սահմանադրությունն ամբողջությամբ պետք է ժողովրդի կողմից ընդունվի.

«Չունենք սահմանադրության մի դրույթ, որը ժողովրդի կողմից է ընդունվել։

Եթե սահմանադրության փոփոխության պրոցեսը ներառական լինի, ժողովուրդն օրհնության կարժանացնի։

Առաջին անգամ կունենանք սահմանադրություն, որը սահմանել է ժողովուրդը։ Կունենանք խաղի կանոններ, որը սահմանել է ժողովուրդը, ոչ թե Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը»։

Նրա դիտարկմամբ՝ սահմանադրության նախաբանը կենաց է. «Սահմանադրությունը չպիտի լինի կենացների ժողովածու, որ ով ինչպես ուզի, բռնաբարի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Առնչվող