- 7 Փետրվարի, 2024
- Մամուլը մեր մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մասնակցել է «Ինֆոքոմի» կազմակերպած քննարկմանը ՔՊ կուսակցության նախընտրական դրամահավաքի կասկածելի գործարքների, նախընտրական հիմնադրամների ու կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման վերահսկողության, հանրային վերահսկողության, պատժի անխուսափելիության, նվիրատուներին ենթադրյալ քաղաքական հետապնդումներից պաշտպանելու, քաղաքական կոռուպցիայի համար պատասխանատվության և այլ թեմաների շուրջ:
Քննարկմանը մասնակցում էին նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը և «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը: