- 2 Ապրիլի, 2024
- Հաղորդագրություններ
Մարտի 29-ին «Իրավաբանության արվեստը» փաստաբանական գրասենյակի տնօրեն և փաստաբան Էդգար Հակոբյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում ուսումնառություն անցնող լրագրողների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով բաց աղբյուրների միջոցով անձանց որոնելու և նույնականացնելու մի շարք կարևոր հմտություններ:
Նշենք, որ դասընթացը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Հանրային լրագրության ակումբի աջակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։