- 2 Հուլիսի, 2024
- Հաղորդագրություններ

Այսօր՝ 2024 թ․ հուլիսի 1-ին, երրորդ տարին անընդմեջ տեղի ունեցավ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումը»՝ կազմակերպված Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից:
Ինչպես նախկինում, այս անգամ ևս ֆորումն անցկացվեց բարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ֆորումի ընթացքում տեղի ունեցան տարբեր թեմաներով հինգ պանելային քննարկումներ, այդ թվում՝ Արցախի հայաթափման վերաբերյալ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ներկայացումը:
Ամփոփելով ֆորումի արդյունքները՝ փակման խոսքով հանդես եկան ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը:
Շնորհակալություն հայտնելով ֆորումի բանախոսներին, մասնակիցներին ու հյուրերին՝ կազմակերպիչները վստահություն հայտնեցին, որ մեկ տարի անց կրկին կհրավիրեն քննարկելու Հայաստանում ժողովրդավարության առաջմղման աշխատանքները՝ Ժողովրդավարության հայկական արդեն չորրորդ ֆորումի շրջանակներում:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումը» անցկացվում է 2022 թվականից: