Կայացավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. դիվերսիֆիկացիան և դրա խնդիրները» խորագրով սեմինար քննարկումը

Հուլիսի 27-28-ին Ծաղկաձորում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. դիվերսիֆիկացիան և դրա խնդիրները» թեմայով սեմինար քննարկում, որին մասնակցել են լրագրողներ, փորձագետներ։

Արտաքին քաղաքականության վերաբերյալ արդեն 19-րդ սեմինար-քննարկումը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը։

Նրանք ներկայացրել են Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և պատասխանել մասնակիցների հարցերին։

Միջոցառումը կազմակերպվել էր Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։

previous arrow
453872511_879860374197114_5757463246669208693_n
next arrow

Առնչվող