- 9 Փետրվարի, 2016
- Լրագրողների վերապատրաստում, Հաղորդագրություններ

Փետրվարի 5-ից 7-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ սեմինար լրագրողների համար «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի առաջատար լրատվամիջոցների 21 լրագրողներ։
«Off the Record» ֆորմատով ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը։
Լրագրողների համար զեկույցով հանդես եկան Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։