Դասընթաց՝ պետական գնումների վերահսկման գործընթացում քաղաքացիների մասնակցության և ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամը «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի շրջանակներում փետրվարի 8-ին կազմակերպել էին դասընթաց՝ պետական գնումների վերահսկման գործընթացում քաղաքացիների մասնակցության և ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության աջակցությամբ։ Ծրագիրը միտված է ՀՀ-ում պետական գնումների համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը և պետական գնումների թափանցիկության և հաշվետվողականության խթանմանը։

Դասընթացին մասնակցեցին 17-30 տարեկան երիտասարդներ, որոնք կարևորում են պետական գնումների ոլորտում քաղաքացիական մասնակցությունը, ինչպես նաև ցանկանում են հետագայում իրենց դերն ունենալ պետական գնումների վերահսկման գործընթացում։

Բանախոսությամբ հանդես եկան ՀՀ Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։

Դասընթացին մասնակցած 4 երիտասարդներ հնարավորություն կունենան անցնել վճարովի ուսումնառություն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում։ Ուսումնառուները 5 ամիս կուսումնասիրեն պետական գնումների ոլորտը, կկատարեն դաշտային և հետազոտական աշխատանք, որը հնարավորություն կտա ձեռք բերելու աշխատանքային փորձ պետական գնումների ոլորտում։

DSC06604 copy
DSC06599 copy
DSC06586 copy
DSC06583 copy
DSC06580 copy
DSC06576 copy
DSC06571 copy
DSC06569 copy
previous arrow
next arrow

Առնչվող